Բաժին. Բիզնես

MICROSOFT-Ը ՓՆՏՐՈՒՄ Է ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Microsoft ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը կլքի իր պաշտոնը: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ Microsoft-ի ղեկավարության կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը մոտ ապագայում կմեկնարկի նոր գլխավոր տնօրենի ընտրության գործընթացը:  Հատկանշական է, որ հանձնաժողովի կազմում ընդգրվել է ինչպես ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսը, այնպես էլ ինքը՝ Բալմերը:

Microsoft ընկերության աշխատակիցներին ուղղված իր նամակում Բալմերը նշել է, որ հպարտանում է ընկերության ձեռքբերումներով: Նա ընդգծել է, որ Microsoft-ին սպասվում են լուրջ փոփոխություններ: Նշենք, որ ավելի վաղ Microsoft-ը հայտարարել էր բիզնեսի վերակազնավորման մասին:

Բալմերը Microsoft ընկերությունում աշխատանքի էր անցել 1980 թվականին: Գլխավոր տնօրենի պաշտոնում նա նշանակվել էր 2008 թվականի հունվարին, երբ այդ պաշտոնից «հրաժարվել էր» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

1980 թվականից մինչ այսօր ընկերության հասույթը 7,5 մլն ԱՄՆ դոլարից աճել և հասել է 78 մլրդ ԱՄՆ դոլարի:

Microsoft-ում աշխատանքի անցնելու շնորհիվ Սթիվ Բալմերը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2013 թվականի մարտ ամսվա դրությամբ նրա կարողությունը կազմել է 15,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Share