Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ը արդիականացնում է Դիլիջանի բջջային ցանցը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դիլիջանում և նրա շրջակայքում բազային կայանների արդիականացման և բջջային ցանցի ընդլայման աշխատանքների մեկնարկի մասին: Կատարված աշխատանքների արդյունքում բջջային կապի ծածկույթը զգալիորեն կբարելավվի ոչ միայն Դիլիջանում, այլև քաղաքի մատույցներում:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Դիլիջանին, քանի որ այն հեռանկարային և ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է  Հայաստանի հյուսիսում: Հետաքրքրվածությունը ներդնողների, կառավարական կառույցների և տուրիստական միջազգային կազմակերպությունների կողմից  էլ ավելի անհրաժեշտ է դարձնում արդիականացնել ցանցերը` կապի ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը բավարարելու համար: Այդ իսկ պատճառով մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ապահովել Դիլիջան քաղաքը լավագույն բջջային ծածկույթով, ինչը հնարավորություն կընձեռի քաղաքի բնակիչներին և հյուրերին ավելի հարմարավետ օգտվել ինտերնետից և ձայնային ծառայություններից», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Աշխատանքները կընթանան մինչև նոյեմբեր ամսվա կեսերը, սակայն Դիլիջան քաղաքի բնակիչները և հյուրերն առաջին որակական փոփոխությունները կզգան արդեն իսկ մի քանի օրից:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արևելյան սահմանի տարածքում` ապահովելով Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով և շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից և  3G ինտերնետից այսուհետ կարող է օգտվել ավելի քան 1500 բնակիչ:

Share