Բիզնես

Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30

Կապիտալի շուկայի աջակցության (ԿՇԱ) ծրագիրը, որը  հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական միության (ԵՄ) համատեղ նախաձեռնությունը, ուրախ է տեղեկացնել, որ «ESG գործիքների բարելավումը  կապիտալի շուկայում» թեմայով աշխատաժողովը կանցկացվի սեպտեմբերի 23-ին  Երևանի Մարիոթ հյուրանոցում:

Միջոցառումը միավորելու է ռազմավարական որոշումների հեղինակներին, ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներին,  ֆինանսական ընկերությունների և միջազգային փորձագետների, ովքեր համատեղ ուժերով կուսումնասիրեն, թե ինչպես կարող են Շրջակա միջավայրի, Սոցիալական և Կառավարման (ESG) գործիքները նպաստել Հայաստանի կապիտալի շուկաների զարգացմանն ու կայուն ներդրումների ներգրավմանը:

«ESG-ն այլևս կամընտրական գործիք  չէ, այն հանդիսանում է կայուն կապիտալի ներգրավման հիմնասյունը։ Այս աշխատաժողովը կարևոր հարթակ է՝ Հայաստանի կապիտալի շուկաների զարգացումը համաշխարհային կայունության զարգացմանը համընթաց դարձնելու համար», – նշում է Տիգրան Ջրբաշյանը՝ Аmeria Management Advisory–ի տնօրենը:

Կապիտալի շուկայի աջակցության (ԿՇԱ) ծրագիրը, որը իրականացվում է Galt & Taggart-ի և Ameria Management Advisory-ի կողմից՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, աջակցում է թափանցիկ, կայուն և ներդրողների համար գրավիչ կապիտալի շուկաների զարգացմանը։ Գիտելիքի փոխանակման և տեխնիկական աջակցության միջոցով ծրագիրը նպատակ ունի ընդլայնելու հայկական ընկերությունների ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդելու ներդրողների վստահությունը։

Կապիտալի շուկայի աջակցության (ԿՇԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։ Ծրագիրը նպաստում է Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ամրապնդելով երկրի կապիտալի շուկայի ենթակառուցվածքը և խթանելով կորպորատիվ կառավարման ու կայուն ֆինանսավորմանը:

ԿՇԱ ծրագիրն ուրախ է հայտնել, որ գրանցման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, 23:59 (Երևանի ժամանակով)։

Ժամկետի երկարացումը  հնարավորություն կընձեռնի, որ ավելի շատ ընկերություններ մասնակցեն սույն նախաձեռնությանը, որը նվիրված է Հայաստանի կապիտալի շուկաների բարելավմանը։

Ծրագրին կարող են դիմել այն հայկական ընկերությունները, որոնք պատրաստվում են թողարկել պարտատոմսեր կամ բաժնետոմսեր առաջիկա ամիսներին կամ 2026 թվականի առաջին կիսամյակում։ Առաջնահերթություն կտրվի՝

  • առաջին թողարկումներին,
  • բաժնետոմսերի թողարկումներին,
  • Կանաչ, Սոցիալական և Կայուն (GSS+) թողարկումներին։

Ծրագրին մասնակցելով, ընկերությունները կօգտվեն՝

  • Մասնագիտական խորհրդատվություն և անհատական ուղեցույցից՝ թողարկման գործընթացի, ռազմավարության, կառուցվածքի և այլ համապատասխան հարցերի վերաբերյալ։
  • Դրամաշնորհային ֆինանսավորումից՝ 25,000–75,000 եվրո (11–33 միլիոն ՀՀ դրամ), որը տրամադրվում է արժեթղթերի հաջող տեղաբաշխման դեպքում։
  • Մասնագիտական կրթական միջոցառումների, իրազեկման և շարունակական խորհրդատվության հասանելիությունից ողջ ծրագրի ընթացքում։

Գրանցումն անվճար է և հարկավոր է լրացնել միայն համընդհանուր տեղեկություն:

Հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել ԿՇԱ ծրագրի պաշտոնական կայքի միջոցով։

«Մենք կոչ ենք անում համապատասխան բոլոր ընկերություններին օգտվել այս հնարավորությունից՝ ամրապնդելու իրենց շուկայական դիրքը և նպաստելու Հայաստանի կապիտալի շուկաների զարգացմանը», –  եզրափակում է  Տիգրան Ջրբաշյանը։

Share