Բաժին. Բիզնես

Այս տարվա առաջին կեսին Hermes նորաձևության տունը գրանցել է վաճառքի ծավալների 11% աճ

Ֆրանսիական Hermes International SCA նորաձևության տունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապաակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նորաձևության տան շահույթն աճել է 14%-ով և կազմել 381,7 մլն եվրո, իսկ հասույթը ավելացել է շուրջ 11%-ով և հասել 1,767 մլրդ եվրոյի: Նորաձևության տան պարզաբանմամբ՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներն աճել են՝ շնորհիվ Եվրոպայում և ԱՄՆ-ում Hermes բրենդի նկատմամբ պահանջարկի ակտիվացման:

Նշենք, որ տարեսկզբից Hermes նորաձևության տան շուկայական կապիտալիզացիան աճել է շուրջ 13%-ով:  

Hermes-ը թողարկում է ապրանքների լայն տեսականի՝ հագուստ, աքսեսուարներ, ժամացույց, օծանելիք, զարդեր և այլն: Առավել հայտնի են Birkin և Kelly ապրանքային նշանների ներքո թողարկվող պայուսակները:

Share