Բիզնես

ԵՀ-ն հաստատել է Prada-ի կողմից Versace-ի գնման գործարքը

ԵՀ-ն հաստատել է գործարքը, որի շրջանակում իտալական նորաձևության տուն Prada-ն ձեռք է բերում Versace բրենդը Capri Holdings ընկերությունից։

«Հանձնաժողովը եզրակացրեց, որ նշված գործարքը մրցակցության առումով մտահոգություններ չի առաջացնում՝ հաշվի առնելով, որ միավորման արդյունքում շուկայում կողմերի դիրքերը սահմանափակ են։ Գործարքն ուսումնասիրվել է միավորումների արագացված ընթացակարգի շրջանակում», – ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Գործարքի մասին հայտարարվել էր ապրիլին, իսկ դրա ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Versace-ի գնահատված արժեքը կազմել է 1.375 միլիարդ դոլար։

Capri Holdings-ին, որը նաև տիրապետում է Michael Kors և Jimmy Choo բրենդներին, ձեռք էր բերել Versace-ն 2018 թվականին՝ 1.8 միլիարդ եվրոյով։

Share