Բաժին. Բիզնես

Awesome Foundation Երևանը կտրամադրի 1000 դոլարի չափով մինի-դրամաշնորհներ

2009 թվականին ԱՄՆ Բոսթոն քաղաքում մի խումբ երիտասարդներ ստեղծել են Awesome Foundation հիմնադրամը, որը 1000 ԱՄՆ դոլարի չափով մինի-դրամաշնորհներ է տրամադրում մարդկանց, ովքեր հետաքիքիր և իրականանալի գաղափարներ են առաջարկում: 

Հիմնադրամի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հիմնադրամի մասնակիցների կամ հոգաբորձուների կողմից հավաքվում է համապատասխան գումարը և ընտրվում հաղթող գաղափարը, որի հեղինակին էլ տրամադրվում է մինի-դրամաշնորհը: Հատկանշական է, որ ամբողջ գործընթացը իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանձ ավելնորդությունների:

Այս պահին հիմնադիրամի կողմից արդեն տրամադրվել է 665 մինի-դրամաշնորհ:

Հիմնադրամն այս պահին ունի 79 մասնաճյուղ:

Awesome Foundation-ի Երևանյան մասնաճյուղի դեկաններն են Ալբերտ Պողոսյանը և Սամվել Մարտիրոսյանը, իսկ հոգաբարձուների թիվն արդեն 40 է:

Geek.am-ը գրում է, որ Awesome Foundation-ի Երևանյան մասնաճյուղի կողմից առաջին դրամաշնորհը տրվելու է հոկտեմբերի 7-ին: Հայտերի տրամադրման վերջնաժամկետը այս ամսվա վերջին օրն է, իսկ որոշումները կայացվում են մինչև հաջորդ ամսվա 7-ը:

Կայքի հասցեն http://www.awesomefoundation.org/en/chapters/yerevan

Դիմումի ձևը` այստեղ

Էլ. փոստ` yvn@awesomefoundation.org

Share