Բաժին. Բիզնես

Էռնեկյանը մտադիր չէ արտաքին գործերի նախարարության շենքը դարձնել հյուրանոց

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադրություն չունի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դարձնել հյուրանոց: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում գործարարը նշել է, որ դեռևս քննարկվում է, թե ինչ նպատակով կօգտագործվի շենքը: Ինքը՝ գործարարը, կցանկանար այնտեղ տեսնել թանգարան:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից նշանակվել է Ազգային բարի կամքի դեսպան:

Հիշեցնենք, որ գործադիրը ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել էր Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքում գտնվող մոտ 14.5 հազար քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով։ Կառավարության ոլոշմամբ՝ նշված գույքի համար մեկնարկային գին էր սահմանվել ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։ Որպես գնորդ ներկայացվել էր Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը:

Share