Բաժին. Բիզնես

DigiTec Expo ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվի նաև Career fair աշխատանքի տոնավաճառ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանաջակցությամբ հոկտեմբերի 4-ից 6-ը DigiTec Expo ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Career fair աշխատանքի տոնավաճառ: 

Ակնկալվում է, որ այս տարի DigiTec Expo ցուցահանդեսի այցելուների թիվը կհասնի 26.000-ի, որոնց մոտ 70%-ը ուսանողներ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են:  

DigiTec Expo ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի է ունենալու Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի («Մերգելյան ինստիտուտ») նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան 3):

Share