Բաժին. Բիզնես

2013/14 մրցաշրջանում «Բասելոնա»-ն ակնկալում է ռեկորդային եկամուտ

2013/14 մրցաշրջանում «Բասելոնա» ակումբի եկամուտները կգերազանցեն 500 մլն եվրոն, ինչը ակումբի համար կլինի ռեկորդային բարձր ցուցանիշ: Այս մասին նշվում է «Բասելոնա»-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ակումբի զուտ շահույթը կկազմի մոտ 36 մլն եվրո, ինչը 4 մլն եվրոյով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում գրանցված ցուցանիշը:

«Բասելոնա» ակումբի ներկայացուցիչների պաշտոնական պարզաբանմամբ՝ եկամուտների սպասվող աճը նախ և առաջ պայմանավորված է հովանավորչական նոր համաձայնագրերով:

Չնայած եկամուտների սպասվող աճին՝ «Բասելոնա»-ն մտադիր է շարունակել իր որդեգրած խիստ տնտեսման քաղաքականությունը:

Share