Բաժին. Բիզնես

Chrysler-ը մտածում է IPO իրականացնելու մասին

Ավտոարտադրության ոլորտում հայտնի ամերիկյան Chrysler ընկերությունը մտադիր է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան դիմում: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:

Հայտնի է, որ IPO-ի գործընթացը կկազմակերպի JP Morgan Securities ընկերությունը:

IPO-ի ժամկետներն ու գործընթացի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ IPO-ն նախատեսվում է կազմակերպել 2014  թվականի առաջին եռամսյակում:

Նշենք, որ Chrysler-ը IPO է իրականացնում «պարտադրված». Fiat-ին, որը ներկայում տնօրինում է Chrysler-ի բաժնետոմսերի 58,5%-ը, չհաջողվեց բանակցությունների արդյունքում համաձայնության գալ ԱՄՆ-ի ավտոարտադրության ոլորտի աշխատակիցների արհմիության Veba Trust կենսթաշակային հիմնադրամի հետ և գնել վերջինիս պատկանող մնացյալ 41,5%-ը: 

Share