Բաժին. Բիզնես

Ամերիկյան Applied Materials-ը կմիրավորվի իր մրցակից Tokyo Electron ընկերության հետ

Միկրոսխեմաների արտադրության համար սարքավորումներ արտադրող ամերիկյան Applied Materials ընկերությունը և վերջինիս ճապոնական մրցակիցը՝ Tokyo Electron ընկերությունը, մտադիր են միավորվել: Միավորման արդյունքում կստեղծվի նոր ընկերություն, որի շուկայական կապիտալիզացիան կկազմի շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերությունների տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ միավորման գործընթացը կիրականացվի բաժնետոմսերի փոխանակման միջոցով: Այսպես, Tokyo Electron-ի բաժնետերերը ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանան նոր կազմավորվող ընկերության 3,25 բաժնետոմս, իսկ Applied Materials-ի բաժնետերերը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց մեկական բաժնետոմս: Արդյունքում, Applied Materials-ի ներկայիս բաժնետերերը կտնօրինեն նոր բիզնես-միավորի կանոնադրական կապիտալի 68%-ը, իսկ Tokyo Electron-ի բաժնետերերը՝ 32%-ը:

Միավորման շնորհիվ ընկերությունները նախատեսում են բարելավել իրենց դիրքը շուկայում:

Share