Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատախինը հանդիպել է DigiCamp ճամբարի մասնակիցների հետ

Սեպտեմբերի 25-ին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրել է խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվել հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, ինչպես նաև քննարկվել են ղեկավարման հմտություններ զարգացնելու և թիմային ոգին ամրապնդելու թեմաները:  

Անդրեյ Պյատախինը նշել է, որ  «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ. «Մենք շարունակելու ենք աջակցել հատկապես այն երիտասարդներին, ովքեր սեփական աշխատանքով կկերտեն իրենց հաջողության ճանապարհը: Անչափ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ հենց նման երիտասարդների: Հավատացած եմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ և համատեղ կիրականացնեք արդիական և բիզնես ոլորտում նոր լուծումներ առաջարկող ծրագրեր»: 

«ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, որ հանդիպմանը DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները ստացել են նաև իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-ից 10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցել են 16-30 տարեկան 26 անձ, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսել նրանց հաջողության պատմություններն ու բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ: Լավագույն գաղափարների հեղինակները ստացել են դրամական պարգևներ և հնարավորություն առանձին  տաղավարով ներկայանալու հոկտեմբերի 4-ից 6-ը կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:  

Share