Բաժին. Բիզնես

Վերջին մեկ տարում «Երևան Ջուր»-ը իրականացրել է 2,3 մլրդ դրամի ներդրում

«Երևան Ջուր» ընկերությունն իր գործունեության պայմանագրային 7-րդ տարում կատարել է 2 մլրդ 302 մլն դրամի ներդրում: Նման տվյալներ է հրապարակել ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը՝ «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը։ Նա նշել է, որ իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր Երևանում 60%-ով ապահովված է 23.5-ից ավելի ժամի ջրամատակարարում: Միևնույն ժամանակ, Գոռ Գրիգորյանը վստահեցրել է, ընկերությունը պատրաստ է պայմանագրային 8-րդ տարում ավելի հզորացնել համակարգը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գնահատմամբ՝ «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային գործունեության 7-րդ տարվա ցուցանիշները գոհացուցիչ են՝ ընկերության կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ առումներով։

Share