Բաժին. Բիզնես

Սիսիանում իրականացվում է տրիկոտաժի արտադրության հաջող ներդրումային ծրագիր

Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերությունը, որը հիմնվել է 2012 թվականի դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից արդեն իրականացնում է տրիկոտաժի արտադրություն, ունի 90 աշխատող` 70-80 հազար ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ինչպես Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընկերության պատասխանատուները Նախագահի՝ ընկերություն կատարած այցի շրջանակներում՝ իր գործունեության չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը:

2013 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ:

Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:

Share