Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. 10000 ՄԲ ինտերնետ և 10000 ներցանցային րոպե` Nokia Lumia 925 կամ HTC One գնելու դեպքում

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներկայացնում է 4-րդ սերնդի ցանցի հետ համատեղելի Nokia Lumia 925 և HTC One սմարթֆոնները:

Ընկերությունից տեղեկացնում են, որ ձեռք բերելով այս հեռախոսներից մեկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ կարելի է ստանալ բոնուս՝ 10000 ՄԲ ինտերնետ և 10000 ներցանցային րոպե նախընտրած կանխավճարային քարտի համար և օգտագործել այն 1 տարվա ընթացքում:

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Nokia Lumia 925 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share