Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ն իր նոր բաժանորդներին անվճար կտրամադրի Wi-Fi ADSL մոդեմ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իր նոր բաժանորդներին անվճար կտրամադրի Wi-Fi ADSL մոդեմ՝ 13 ամիս ժամկետով:

Ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ Wi-Fi ADSL մոդեմը տրամադրվում է Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» (6 Մբիթ/վրկ, 8 Մբիթ/վրկ,  10 Մբիթ/վրկ արագությունների)  և «Like+» 3 Մբիթ/վրկ սակագնային փաթեթներին  միանալիս:

Եթե բաժանորդը մոդեմից անվճար օգտվելու համար կնքում է պայմանագիր, ապա պայմանագրի ողջ գործունեության ընթացում, «Stream» սակագնային փաթեթի շրջանակում, նա կարող է անցում կատարել միայն դեպի ավելի բարձր արագության:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

«ԱրմենՏել»-ից նաև տեղեկացնում են, որ այսօր Hi-Line ինտերնետն ամենապահանջվածն է Հայաստանում. այս ծառայությունից օգտվում է ավելի քան 150.000 ընտանիք: 

Share