Բիզնես

Microsoft-ը և Nvidia-ն մինչև 15 միլիարդ դոլար կվճարեն արհեստական բանականությամբ զբաղվող Anthropic ստարտափում

Microsoft Corp. և Nvidia Corp. ընկերությունները պայմանավորվել են համատեղ մինչև 15 միլիարդ դոլարի ներդրում անել արհեստական բանականության ոլորտում զարգացումներ իրականացնող Anthropic ընկերությունում։

Բացի այդ, Anthropic-ը հայտարարել է Microsoft Azure ամպային ծառայությունից մոտ 30 միլիարդ դոլարի հաշվարկային հզորություններ ձեռք բերելու մտադրության մասին։

Ընկերությունները կդառնան փոխադարձ հաճախորդներ․ Microsoft-ը կօգտագործի Anthropic-ի ԱԲ մոդելները, իսկ Anthropic-ը՝ Microsoft-ի ենթակառուցվածքը:

Anthropic-ը, որը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից, սեպտեմբերին անցկացված ֆինանսավորման հերթական փուլում գնահատվել է 183 միլիարդ դոլար։

Ընկերությունն ակտիվորեն ներդրում է անում նոր հաշվարկային հզորությունների կառուցման մեջ՝ նախատեսելով շուրջ 50 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ տարբեր նահանգներում տվյալների կենտրոններ ստեղծելու համար։

Բացի այդ, հոկտեմբերին Anthropic-ը պայմանագիր է կնքել Google-ի (Alphabet Inc.) հետ, որը նախատեսում է մինչև 1 միլիոն մասնագիտացված ԱԲ չիպերի մատակարարում՝ տասնյակ միլիարդավոր դոլարների արժեքով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share