Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ գործարանը վերազինում է ձուլման համալիրը

Երևանի փայլաթեթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ, արդիականացման  2013-2014թթ. ծրագրի շրջանակներում անցկացնում է ձուլման համալիրի տեխնիկական վերազինում` մեծացնելու համար ալյումինե համաձուլվածքներից նախապատրաստվածքի թողարկումը: Ձուլածո նախապատրաստվածքը կիրառվում է փայլաթիթեղի արտադրության տեխնոլոգիական ցիկլում:

«Մեր նպատակն է ավելացնել ձուլածո նախապատրաստվածքի ամսական արտադրության ծավալը՝ 3100 տոննայից մինչև 3700 տոննա: Դա կապահովի փայլաթիթեղագլանման սարքավորումների աճող պահանջը միջանկյալ արտադրանքի` ալյումինե ժապավենի տեսքով և թույլ կտա 2015-16թթ. իրականացնել ռազմավարական նպատակը` հասնել 33,6 հազար տոննա փայլաթեթեղի տարեկան արտադրության ծավալին կամ ավելացնել ձեռնարկության արտադրողականությունը 27%»,- ասել է ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

ԱՐՄԵՆԱԼ-ից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ այս տարի գործարանի հալման տեղամասը կհամալրվի տրանսֆորմատորային ութերորդ ենթակայանով և հավելյալ նոր տիպի հովարանով:

ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի շրջանակներում արդեն իրագործվել է հալման տեղամասի անցման ծրագիրը 6 տոննանոց շերեփների, կրճատված է մետաղի լցման ժամանակը, ստեղծած է հալման վառարանների ինդուկտորների վերանորոգման տեղամաս:

2014թ. նախատեսվում է տեղադրել բյուրեղացնող գլանների պղնձե շապիկներ, որը կավելացնի անձույլ գլանվածքի ագրեգատների արտադրողականությունը 25-30%:

Share