Բաժին. Բիզնես

Beeline. Լիցքավորեք Ձեր հաշիվը և շահեք բնակարան

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Beeline բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Ֆորտունա» խաղարկության անցկացման մասին:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վիճակախաղում կխաղարկվեն արժեքավոր նվերներ` երկսենյականոց բնակարան Երևանում, ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցություն և MacBook Pro նոութբուք:

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդին անհրաժեշտ է իր բջջային հեռախոսից ուղարկել *222# USSD անվճար հրահանգը:  Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 500 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր: Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Միավորներ հավաքելու վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 25-ը: Նվերների խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի ավարտից հետո` 14 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:

«Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում մասնակցի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 500 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ` եթե բաժանորդը սկզբում լիցքավորել է հաշիվը 200 դրամով, իսկ այնուհետև` 300 դրամով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

Share