Բաժին. Բիզնես

DigiCamp-ի լավագույն բիզնես գաղափարները՝ «ԴիջիԹեք էքսպո 2013»-ում

Հայաստանում կայացած առաջին DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացված են DigiTec Expo 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: DigiTec ֆորումի կազմակերպիչների որոշմամբ՝ երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացված են երկու առանձին տաղավարներով:

«ԱրմենՏել»-ից տեղեկանցում են, որ DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Շատ հաճելի է տեսնել, որ ֆորումի առաջին իսկ օրից հայ գորածարները ցուցաբերեցին մեծ հետքրքրություն DigiCamp տաղավարի հանդեպ: Սա նաև բացառիկ հնարավորություն էր մեր երիտասարդների համար, քանի որ նրանք այստեղ ստացան իրենց «ապագայի ուղեգիրը», ձեռք բերեցին նոր կապեր հետագա համագործակցության համար և ծանոթանացան ապագա գործընկերների հետ: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. երիտասարդ նախաձեռնողները մեր աջակցությամբ արդեն իսկ ստեղծում են իրենց բիզնեսը: Հաշվի առնելով նրանց ներկայացրած գաղափարների նորարարությունը և արդիականությունը` համոզված եմ, որ կտեսնենք, թե նրանք ինչպես են վաղը ղեկավարում սեփական ընկերությունը, ստեղծում նոր աշխատատեղեր և զարգացնում երկրի տնտեսությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցել է 16-30 տարեկան 26 երիտասարդ, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսել նրանց հաջողության պատմություններն ու բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ:

DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Share