Բաժին. Բիզնես

Լիբանանյան «Կրեդիտ Բանկ»-ը դարձել է «Անելիք Բանկ»-ի 100% բաժնետերը

Լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ը դարձել է «Անելիք Բանկ» ՓԲԸ 100% բաժնետեր: Այս մասին նշվում է «Անելիք Բանկ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գործարքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կողմերը կհրապարակեն հոկտեմբերի 7-ին կազմակերպվող հատուկ ընդունելության ժամանակ:

Նշենք, որ մինչ այս «Կրեդիտ Բանկ»-ին էին պատկանում  «Անելիք Բանկ»-ի բաժնետոմսերի 89,95%-ը:

«Կրեդիտ Բանկ»-ը Լիբանանի առաջատար բանկերից է` ակտիվների ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով:

Բանկն Արաբական Բանկերի Միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է արաբական երկրների միջև ֆինանսական հարաբերություններ զարգացմանը:

Share