Բաժին. Բիզնես

DigiTec-ի շրջանակում «ԱրմենՏել»-ը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին՝ DigiTec Expo 2013 ցուցահանդեսի շրջանակում: Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին «ԱրմենՏել»  ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցները ներկայացրել են առաջարկվող թափուր աշխատատեղերի լայն ընտրություն` տեխնիկական, վարչական, ֆինանսական, ինչպես նաև բաժանորդների սպասարկման ոլոտում, ինչի արդյունքում 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ֆորումի Աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է  ավելի քան հիսուն ռեզյումե:

«ԱրմենՏել» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանի խոսքով՝ ընկերությանը դիմում են ինչպես բազմամյա փորձ ունեցող մասնագետներ, այնպես էլ ուսանողներ: «Մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր դիմորդների մասնագիտական մակարդակը և հմտությունները, որից հետո շատերին տալիս ենք հնարավորություն զարգացնել իրենց աշխատանքային կարիերան «ԱրմենՏել»  ընկերությունում, որտեղ մեր գործընկերները կարող են անցնել հետաքրքիր զարգացման ճանապարհ և նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ», – ասել է Լիանա Խաչատրյանը:

Share