Բաժին. Բիզնես

«ՀայՌուսգազարդ»-ը հայտարարված ակցիան երկարաձգում է մինչև 2014թ. ապրիլի 1-ը

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի» ակցիան:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ակցիայի համար գործում են հետևյալ պայմանները. այն բնակիչները, որոնք մինչև 2014թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը. հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Share