Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. Խոսելաժամանակ և SMS-ներ՝ նոր բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններին բաժանորդագրվողները կստանան ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ՝ միևնույն ամսավճարի դիմաց:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share