Բաժին. Բիզնես

Ամերիկյան J.P.Morgan բանկի գործերն այնքան էլ լավ չեն

Ամերիկյան խոշորագույն առևտրային բանկերից մեկը՝ J.P.Morgan Chase & Co.-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում բանկը կրել է 380 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Նախորդ տարվա այս նույն եռամսյակում բանկն ապահովել էր 5,71 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:

Հաշվետու եռամսյակում ընկերության համախառն հասույթը կրճատվել է 8%-ով և կազմել 23.12 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ J.P.Morgan-ի եռամսակային վնասը պայմանավորված է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող դատաիրավական ծախսերով: Հաշվետու եռամսյակում բանկը շուրջ 9,2 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղել դատական վարույթների և վերահսկող մարմինների կողմից ներկայացված պահանջների հետ կապված խնդիրների լուծմանը:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում J.P.Morgan Chase բանկը գտնվում է վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում: Բանկը «մեղադրվում է» ֆինանսական խարդախությունների և ոչ բարեխիղճ գործունեության մեջ:

Share