Բաժին. Բիզնես

ԿԱՐԱՍ-ը ճանաչվել է տարվա լավագույն հասարակական սննդի ցանցը

Կայացել է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը, որին այս տարի մասնակցել է տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված շուրջ 35 ընկերություն:

Լավագույնների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում բնակչության և փորձագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքները:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ համաժողովրդական քվեարկության արդյունքում ԿԱՐԱՍ-ը ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում:

«Մեզ համար մեծ պատիվ է հաղթել «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում: Այս իրադարձությունը երկար տարիների ժրաջան աշխատանքի արդյունք է, այն է` պրոֆեսիոնալ թիմի ստեղծումը, հաճախորդամետ ռազմավարության և գրագետ գնագոյացման ներդրումը, առաքման ծառայության ակտիվ ընդլայնումը և արտադրանքի կայուն որակի պահպանումը», – մեկնաբանել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Յուզբաշյանը:

ԿԱՐԱՍ ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում:  2008թ.-ից ընկերությունը մեկնարկել է սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 75 հազար հաճախորդի:

2013թ-ի նոյեմբերին Կարասը կբացի իր 9-րդ կետը՝ Կարաս Auto նոր ֆորմատի ռեստորան:

Share