Բիզնես

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ամփոփում է 2025-ը և ներկայացնում է 2026-ի ներդրումային հեռանկարները

2026 թվականի Ներդրումային հեռանկարների ներկայացման նախօրեին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը ամփոփում է 2025 թվականի հիմնական ձեռքբերումները և հայտարարում նոր նախաձեռնությունների մասին՝ ուղղված կենսաթոշակային շահառուների համար հնարավորությունների ընդլայնմանը։ 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ-ի դեկտեմբերի դրությամբ կառավարման ներքո մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով։ 

Ամունդի-Ակբա Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի հիմնադրումից ի վեր, Ընկերությունը համատեղում է ակտիվների կառավարման միջազգային լավագույն փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը՝ արդյունավետ կառավարելով ֆոնդերում  կուտակողների կենսաթոշակային միջոցները։ Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա՝ ներկայումս կառավարելով շուրջ 558,000 անձանց կենսաթոշակային ակտիվներ։

Հիմնական շեշտադրումներ

  • Առաջատար դիրք և վստահություն վերջին 12 տարիների ընթացքում Ամունդի-Ակբան հաստատել է իր առաջատար դիրքը շուկայում՝ մեկտեղելով միջազգային և տեղական լավագույն փորձը։
  • 2025թ-ի արդյունքները տարին ամփոփվեց կայուն արդյունքներով։ Ամունդի-Ակբան արդյունավետ կերպով կառավարել է արժույթի և շուկայական այլ ռիսկերը՝ կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխան արդյունավետ ռազմավարություններ՝ ներդրումային պորտֆելները դիվերսիֆիկացնելով տեղական և արտասահմանյան ակտիվներում։ Այս մոտեցումը ապահովել է դրական արդյունքներ՝ ի շահ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների երկարաժամկետ ներդրումային նպատակների։

Ֆոնդերի եկամտաբերությունը 2025թ-ի համար  կազմել է՝

Ամունդի-Ակբա Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ +120%

Ամունդի-Ակբա Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)՝ +12.4%

Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ +10.1% 

  • Երկարաժամկետ արդյունքներ 2025թ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։
  • Տեղական ներդրումների ընդլայնում 2025 թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև մասնավոր կապիտալի հնարավորությունները։

Առաջիկա տարիներին Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։

Ֆոնդերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեք կից փաստաթուղթը, կամ այցելեք amundi-acba.am։ 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 772 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելի քան 2,3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով (աղբյուրը՝ IPE Թոփ 500 ակտիվների կառավարիչներ, հրապարակված՝ 2025թ հունիսին՝ հիմնվելով 2024թ դեկտեմբերի արդյունքների վրա), և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 66 մասնաճյուղ։

Share