Բաժին. Բիզնես

Microsoft-ը գրանցել է եռամսյակային շահույթի 17% աճ

Microsoft ընկերությունն ամփոփել է 2013-2014 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 5,24 մլրդ ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է շուրջ 17%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 16%-ով և կազմել 18,53 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ հաշվետու եռամսյակում Microsoft-ն ապահովել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ՝ առավելապես շնորհիվ ծրագրային ապահովման Office փաթեթի վաճառքի ծավալների աճի:

Նշենք, որ Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին: Ընկերության առավել հայտնի արտադրանքներից մեկը Windows օպերացիոն համակարգն է: Microsoft-ին են պատկանում Bing որոնողական համակարգը և Skype-ը:

Microsoft-ը Skype-ը գնել էր 2011 թվականի հոկտեմբերին՝ 8,5 մլրդ ԱՄՆ դոլարով:

Share