Բաժին. Բիզնես

IPO-ի ժամանակ Twitter-ի մեկ արժեթղթի գինը կսահմանվի 17-20 ԱՄՆ դոլար

Արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) ժամանակ Twitter միկրոբլոգային ծառայության մեկ արժեթղթի գինը կսահմանվի 17-20 ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայում  Twitter-ը մտադիր է վաճառել 70 մլն արժեթուղթ:

Այսպիսով, IPO-ի արդյունքում Twitter-ը կարող է ապահովել 1,25-1,44 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ:

Սպասվում է նաև, որ արժեթղթերի մեծ պահանջարկի պայմաններում Twitter-ը կվաճառի լրացուցիչ ևս 10,5 մլն արժեթուղթ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Twitter-ը պաշտոնապես հայտարարել էր, որ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար ընտրել է Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE): Ընկերության արժեթղթերը կշրջանառվել TWTR կոդով: Տեղաբաշխումը տեղի կունենա միչև նոյեմբեր ամսվա վերջ:

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 218 մլն մարդ:

2012 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 317 մլն ԱՄՆ դոլար: Տարվա արդյունքներով ընկերությունը կրել է 80 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Twitter-ի IPO-ն դասվում է «առավել սպասվածների» շարքին:

Share