Բաժին. Բիզնես

Samsung-ը գրանցել է զուտ շահույթի ռեկորդային աճ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Samsung Electronics ընկերությունը գրանցել է զուտ շահույթի ռեկորդային՝ 26% աճ: Ընկերության պարզաբանմամբ՝ շահույթի նման աճը առավելապես պայմանավորվել է սմարթֆոնների վաճառքի լավ ցուցանիշով:

Հատկանշական է, որ չնայած սմարթֆոնների վաճառքի լավ ցուցանիշին՝ հաշվետու եռամսյակում ընկերության բջջային բիզնեսը, որն ապահովել է համախառն գործառնական շահույթի շուրջ մեկ երրորդը, գրանցել է որոշակի անկում՝ պայմանավորված ոլորտում մրցակցության սրմամբ:

Միևնույն ժամանակ, զգալի աճ է արձանագրել ընկերության՝ միկրոչիպերի արտադրության զբաղվող ստորաբաժանումը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է շուրջ 7,76 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, 2009 թվականից ի վեր առաջին անգամ, Samsung ընկերությունը ճանաչվել էր բջջային հեռախոս արտադրող ամենաշահութաբեր ընկերությունն աշխարհում՝ առաջ անցնելով նախկին առաջատարից՝ Apple-ից:

Share