Բաժին. Բիզնես

Deutsche Bank-ի եռամսյակային շահույթը կրճատվել է շուրջ 15 անգամ

Գերմանիայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank AG-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթը կրճատվել է շուրջ 14,8 անգամ և կազմել 51 մլն եվրո, իսկ հասույթը, կրճատվելով 10,5%-ով, կազմել է 7,75 մլրդ եվրո:

Վելուծաբանները նշում են, որ եռամսյակային ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է բանկի կողմից իրականացվող՝ ակտիվների վերակազմավորման գործընթացով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Deutsche Bank-ը մտադիր է Սինգապուրում ստեղծել շուրջ 200 տոննա տարողությամբ ոսկու պահեստ: Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ նման մտադրությունը պայմանավորված է Ասիայում այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճով:

Deutsche Bank-ը հիմնադրվել է 1870 թվականին: Այն իրականացնում է առևտրային, հիփոթեքային և ներդրումային գործառնություններ:

Share