Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ն ընդլայնում է 3G ծածկույթը Հայաստանի հյուսիսում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ընդլայնում է Հայաստանի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերում 3G-ծածկույթը:

Ընկերությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա հոկտեմբերից 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային  ինտերնետ ծառայությունները հասանելի կլինեն Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքների բնակիչներին:

Ժամանակակից 3G-ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է 100 քմ. կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի երկու համայնքների ավելի քան 1000 բնակչի:

«Մենք կատարելագործում ենք բջջային ցանցը և ձգտում ապահովել բջջային կապով և ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից: Beeline մատչելի և հարմար կապն օրեցօր ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունն՝ օգնելով մարդկանց միշտ լինել կապի մեջ և օգտվել գերարագ  3G բջջային ինտերնետից», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2013թ.-ի օգոստոսին իրականացրել է բջջային ցանցի ընդլայման աշխատանքներ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ Խնածախ և Վաղատուր համայնքների բնակիչները ստացել են հնարավորություն օգտվելու Beeline բջջային կապից և 3G ինտերնետից:

Share