Բաժին. Բիզնես

Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ Ինեկոբանկը ներկայացրել է հատուկ առաջարկ

Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգային օրն է: Այս կապակցությամբ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ինեկոբանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով:

Ինչպես Ինոկոբանկից տեղեկացնում են «Բիզնես 24»-ին՝ նշված ժամանակահատվածում Ինեկոբանկում ցանկացած ժամկետային ավանդ ներդնելու դեպքում ակցիայի մասնակիցներին ԱՆՎՃԱՐ կտրամադրվի Ineco Online ծառայությունը:

Ակցիային կարող են մասնակցել ինչպես առկա, այնպես էլ Բանկի նոր հաճախորդները, որոնք կնքում են նոր ավանդային պայմանագիր (բացառություն են կազմում առկա ավանդային պայմանագրերի վերաձևակերպումները):

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում «Ստանդարտ» ավանդատեսակը ներդնելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ արտոնություններից՝ տոկոսագումարների ամսական վճարման հնարավորություն` միևնույն տոկոսադրույքով՝ առանց նվազեցումների, ավանդի ներդրման համար անհրաժեշտ գումարի նվազագույն չափի իջեցում (ՀՀ դրամով ավանդի դեպքում` 5,000 դրամ, ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում` 10 ԱՄՆ դոլար, եվրոյով ավանդի դեպքում՝ 10 ԵՎՐՈ), 6 ամսից ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում 6 ամիս հետո ավանդային պայմանագիրը խզելու դեպքում կուտակված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում:

Ակցիան նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար:

Share