Բաժին. Բիզնես

Զարգացման Հայկական Բանկը մեկնարկել է խրախուսական ծրագիր՝ MasterCard քարտապանների համար

Զարգացման Հայկական Բանկը, «Արմենիան Քարդ» և MasterCard ընկերությունների հետ համատեղ, իրականացնում է խրախուսական ծրագիր՝ MasterCard քարտապանների համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զարգացման Հայկական Բանկից՝ քարտապանները, նոյեմբերի 1-ից 30-ը MasterCard և Maestro քարտերով կատարելով անկանխիկ 30 և ավել գործարք՝  300 հազար և ավել դրամի, կստանան հնարավորություն շահելու պլանշետ:  

Ծրագրին մասնակցել ցանկացողները, ովքեր չունեն համապատասխան քարտ, նոյեմբերի 1-ից 30-ը Զարգացման Հայկական Բանկից MasterCard Gold և Cirrus Maestro տեսակի քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:

Բացի դրանից, Զարգացման Բանկը սահմանել է անակնկալ նվերներ առաջին այն 20 քարտապանների համար, ովքեր նշված ժամանակահատվածում MasterCard կամ Maestro տեսակի քարտերով կկատարեն առավելագույն գումարով անկանխիկ գնումներ:

Share