Բաժին. Բիզնես

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը զգալի իջեցրել է սակագները

Նոյեմբերի 1-ից «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը, հատուկ ակցիայի շրջանակում, կտրուկ իջեցրել է դրամական փոխանցումների սակագները` դրանք դարձնելով առավել մատչելի: Սակագները նվազել են 2-ից 3 անգամ:

Անելիք Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդները կարող են արտերկրում գտնվող իրենց հարազատներին փոխանցել կամ նրանցից ստանալ  դրամական միջոցներ ԱՄՆ դոլարով և եվրոյով նախկին 3%-ի փոխարեն 0,5-ից-0,9% տոկոսադրույքով: Ռուսական ռուբլով կատարվող փոխանցումների համար նոյմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախկին 2%-ի փոխարեն կգործի 0,5-ից-0,9% սակագին:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը վստահություն է հայտնել, որ սակագների նման կտրուկ իջեցումը կնպաստի դրամական բազմաթիվ համակարգերի շարքում «Անելիք»-ի մասսայականացման ավելացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ իրականացվում են փոխանցումներ:

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը, լինելով հայկական առաջին համակարգն ամբողջ աշխարհում, ավելի քան 15 տարի շարունակում է իրականացնել դրամական փոխանցումներ աշխարհի շուրջ 100 երկրում:

Share