Բաժին. Բիզնես

Orange-ը նշում է Հայաստանում իր գործունեության 4-րդ տարին

Հոկտեմբերի 5-ին լրանում է Orange-ի՝ Հայաստանում գործունեության չորրորդ տարին: Այս կապակցությամբ ընկերությունը ներկայացրել է որոշ ցուցանիշներ:

Այսպես, անցնող տարում ընկերությունը գրանցել է եկամուտների 17% աճ, որը, Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի դիտարկմամբ, գրեթե 3 անգամ գերազանցում է շուկայում գրանցված աճի միջին ցուցանիշը:

Ներկա դրությամբ Orange-ը Հայաստանում ունի շուրջ 620 հազար բաժանորդ:

Share