Բաժին. Բիզնես

«Ամերիաբանկ»-ը և «Յուքոմ»-ը թողարկել են համատեղ վարկային քարտ

Հատուկ վարկեր՝ ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար: «Ամերիաբանկ»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացրել են համատեղ առաջարկ. ընկերությունները թողարկել են արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, որը «Յուքոմ» ընկերության բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել 6% տարեկան տոկոսադրույքով վարկային գծից:

Ընկերությունների համատեղ հայտարարության համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժանորդները, ովքեր առնվազն 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներից, կարող են օգտվել վարկային գծից և գնումներ կատարել էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի գործընկեր խանութներից, մասնավորապես, Zigzag, Aray, Technolife, Fine, Vega խանութներից:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազար ՀՀ դրամի չափով: Մարման ժամկետը սահմանվել է մինչև 12 ամիս:

Վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:

Share