Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ը շարունակում է ընդլայնել 3G ծածկույթը Հայաստանի մարզերում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Լոռու մարզի Օձուն համայնքում գործարկել է 3G-ծածկույթ: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  2013թ.-ի նոյեմբեր ամսից 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային  ինտերնետ ծառայությունները հասանելի են համայնքի բնակիչներին: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունը համայնքում իրականացրել է GSM-ցանցի ծածկույթի բարելավման աշխատանքներ: Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է մոտովորապես 30 քմ. կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի է համայնքի ավելի քան 5000 բնակչի:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2013թ.-ի օգոստոս ամսին իրականացրել էր բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ Խնածախ և Վաղատուր համայնքների բնակիչները ստացել են հնարավորություն օգտվելու Beeline բջջային կապից և 3G ինտերնետից: Հոկտեմբեր ամսին էլ Beeline 3-րդ սերնդի բջջային կապը գործարկվել էր Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում:

Share