Բաժին. Բիզնես

«Անելիք» համակարգն առաջարկում է դրամական փոխանցումներ՝ 0% միջնորդավճարով

Այսուհետ «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով: Անելիք բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Անելիք Ռու» բանկի VISA ANELIK Classic պլաստիկ քարտի քարտապանները կարող են արտարժույթով փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ-ի, Մերձբալթյան երկրների և Վրաստանի իրենց բարեկամներին՝ առանց միջնորդավճարի:

Համակարգն արդեն հասանելի է նաև համացանցում և դրամական փոխանցումներ հնարավոր է իրականացնել VISA ANELIK քարտով աշխարհի ցանկացած վայրից:

«Վստահ եմ, որ այս գործիքից ակտիվորեն կօգտվեն մեր հայրենակիցներն, ովքեր իրենց փոխանցումները կարող են կատարել նաև համացանցի միջոցով՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի, առանց բանկ հաճախելու և ամենակարևորը՝ բացարձակ անվճար: Նման բացառիկ առաջարկը հնարավոր եղավ իրականացնել մեր գործընկեր «Անելիք Ռու» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Share