Բաժին. Բիզնես

«ՀայՌուսգազարդ». գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է

Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 646 հազար 569 բաժանորդ:

«ՀայՌուսգազարդ» ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա տաս ամսում ընկերության փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8018-ով, այդ թվում 1284-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է՝ տաս ամսվա արդյունքներով:

Share