Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի առաջին փուլում, 2013թ.-ի նոյեմբերի 15-ին, Hi-Line այն բաժանորդների համար, որոնց ինտերնետ կապուղիների թողունակությունը կազմում է 1Մբ/վ, ինտերնետի արագությունը կավելանա կրկնակի՝ մինչև 2 Մբ/վ: Ծառայության տրամադրման բոլոր պայմաններն, այդ թվում՝ գործող վարձը, կմնան անփոփոխ:

«Մեր ընկերության շարունակական տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս օգտագործել այն ի շահ մեր բաժանորդների: Մեր ընդլայնում ենք կապուղիներն, արդիականացնում ենթակառուցվածքները, և արդյունքում կարող ենք առաջարկել հաճախորդներին մեր ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ պայմաններ: Հաշվի առնելով ընկերության սակագնային քաղաքականության սոցիալական բաղադրիչը, մենք առաջին հերթին կավելացնենք Hi-Line այն բաժանորդների  արագությունը, ովքեր օգտվում են համեմատաբար ցածր ինտերնետ կապուղու թողունակությունից», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունը մոտ ապագայում կհայտարարի Hi-Line բաժանորդների համար նոր միջոցառումների անցկացման մասին:

Share