Բիզնես

SK Hynix-ը դարձել է Հարավային Կորեայի երկրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրլն դոլարը

Հարավկորեական միկրոչիպերի արտադրող SK Hynix-ը չորեքշաբթի առևտրի ընթացքում հաղթահարել է 1 տրլն դոլար շուկայական կապիտալիզացիայի շեմը, գրում է The Wall Street Journal-ը։

Սեուլի առավոտյան առևտրային նստաշրջանի ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 15%-ով, իսկ շուկայական արժեքը գերազանցել էր 1,6 կվադրիլիոն վոնը (1,06 տրլն դոլար)։ Ավելի ուշ աճը դանդաղել էր մինչև 11,5%։

Այսպիսով, Hynix-ը դարձավ Հարավային Կորեայի երկրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրլն դոլարը։ Ավելի վաղ՝ մայիսին, այդ շեմը հաղթահարել էր Samsung Electronics-ը։ Ասիայում նման արդյունքի հասած առաջին ընկերությունը թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Co.-ն էր։

SK Hynix-ը մասնագիտացած է արհեստական բանականության տեխնոլոգիաների համար նախատեսված հիշողության չիպերի արտադրության մեջ։ Այդ հատվածում նրա հիմնական մրցակիցներն են Samsung Electronics-ը և ամերիկյան Micron Technology-ն։

Հունվար-մարտ ամիսներին ընկերությունը տարեկան արտահայտությամբ հնգապատկել է զուտ շահույթը՝ հասցնելով այն 40 տրլն վոնի։

Share