Բաժին. Բիզնես

Amazon-ին մեղադրել են աշխատուժի շահագործման մեջ

Amazon ընկերությունն ունի ավելի քան 20 հազար աշխատակից, ովքեր պահեստներում զբաղվում են պատվերների մշակմամբ: Բրիտանացի լրագրողներն ուսումնասիրել և պարզել են, որ վերջիններիս աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ կարող են առաջ բերել ֆիզիկական և մտավոր հիվանդություններ:

Amazon ընկերության յուրաքանչյուր աշխատակից, ով զբաղվում է պատվերների մշակմամբ, ստիպված է շատ և արագ քայլել հսկայական պահեստների տարածքում, որպեսզի հասցնի յուրաքանչյուր պատվերը ձևակերպել սահմանված 33 վայրկյանում: Լրագրողները Amazon ընկերությանը մեղադրել են աշխատուժի շահագործման և «ռոբոտացման» մեջ:

Ներկայացվող մեղադրանքներն Amazon-ը չի ընդունել: Ընկերությունում վստահ են, որ իրենց մոտ առկա աշխատանքային պայմանները չեն տարբերվում այլ ոլորտների համանման աշխատանքի համար սահմանված պայմաններից:

Նշենք, որ Amazon-ի պահեստներում աշխատողների միջին աշխատավարձը մեկ ժամվա դիմաց կազմում է 6,5 ֆունտ:

Share