Բաժին. Բիզնես

Hilton հյուրանոցների օպերատորը կիրականացնի IPO

Hilton Worldwide Inc. ընկերությունը, որը ներկայացնում է Hilton հուրանոցային ցանցը, մտադիր է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) և ներգրավել շուրջ 2,37 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունից հատնում են, որ այս գումարն իր մեջ չի ներառում մինչ տեղաբաշխումը կնքվելիք օպցիոնների գինը:

Սպասվում է, որ IPO-ի շրջանակներում ընկերությունը կվաճառքի 64 մլն արժեթուղթ, իսկ բաժնետերերը լրացուցիչ կտեղաբաշխեն շուրջ 48,7 մլն արժեթուղթ: Մեկ արժեթղթի գինը կկազմի 18-21 ԱՄՆ դոլար:

Hilton Worldwide Inc. ընկերությունը մտադիր է IPO-ի արդյունքներով ներգրաված միջոցներն ուղղել պարտքերի մարմանը:

Նշենք, որ Hilton հյուրանոցային ցանցը հիմնադրվել է 1919 թվականին:

Hilton Worldwide Holdings Inc. ընկերությունն այսօր աշխարհի խոշորագույն հյուրանոցների ցանցի օպերատորն է՝ իր Conrad, Waldorf Astoria, Doubletree, Embassy Suites, Homewood Suites, Home2 Suites, Hilton Garden Inn, Hampton Inn և Hilton Grand Vacations բրենդներով:

2012 թվականին Hilton Worldwide ընկերության հասույթը կազմել է շուրջ 9,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 352 մլն ԱՄՆ դոլար:

Share