Բաժին. Բիզնես

Orange-ն առաջարկում է ապառիկի նոր հնարավորություն՝ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար

Այսօրվանից Orange-ի բոլոր խանութներում հաճախորդները կարող են ընտրել ամանորյա լավագույն նվերը՝ լավ դասի հեռախոս կամ սմարթֆոն ապառիկ՝ երեք 0-ի պայմանով. 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար:

Orange-ն այս բացառիկ պայմաններից օգտվելու հնարավորություն տալիս է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր հեռախոս և միևնույն ժամանակ բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին՝ առանց պարտավորության:

Առաջարկը ներկայացվում է ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ և ուժի մեջ կլինի մինչև 2014թ. հունվարի 15-ը:

Ապառիկի ժամկետը 12 ամիս է, և հեռախոսի կամ սմարթֆոնի գինը համաչափորեն կբաշխվի այս ամիսների միջև:

Ապառիկի հատուկ պայմանները կպահպանվեն բաժանորդի համար, քանի դեռ վերջինս պահպանում է պայմանագրով սահմանված իր առևտրային և ֆինանսական պարտավորությունները:

Orange Դելֆին, Թիթեռ և Պանտերա նոր բաժանորդները նույնպես ֆիքսված ամսավճարի դիմաց կստանան ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն, ցանցից դուրս րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի մեծ ծավալ, ինչպես նաև անվճար միջազգային զանգեր կատարելու հնարավորություն:

Հատուկ պայմաններով ապառիկ վաճառքի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական էջում:

Share