Բաժին. Բիզնես

Twitter-ը սահմանել է արժեթղթերի գնի նոր ռեկորդ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքներով Twitter-ի արժեթղթերի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ 52,11 ԱՄՆ դոլար: Reuters-ը գրում է, որ արժեթղթերի գների աճը պայմանավորված է Twitter-ի ներկայացրած նոր՝ Tailored Audiences ծառայությամբ, որը թույլ է տալիս իրականացնել գովազդային  թիրախավորում:

Առևտրային շրջանի արդյունքներով Twitter-ի արժեթղթերի գներն, ընդհանուր առմամբ, աճել են 6%-ով:

Մոտ մեկ ամիս առաջ իրականացված արժեթղթերի առաջնային տեխաբաշխման (IPO) ժամանակ սահմանված գների համեմատ արժեթղթերը թանկացել են շուրջ 2 անգամ:

Հիշեցնենք, որ Twitter-ն իր IPO-ն իրականացրել են նոյեմբերի 7-ին: Նյու-Յորքի ֆոնդային բորսայում իրականացված  IPO-ի ժամանակ արժեթղթերի գինը սահմանվել էր 26 ԱՄՆ դոլար մեկ արժեթղթի դիմաց: IPO-ի շրջանակներում Twitter-ը տեղաբաշխել է շուրջ 70 մլն արժեթուղթ:

Twitter-ը գործարկվել է 2006 թվականին: Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 218 մլն մարդ:

2012 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 317 մլն ԱՄՆ դոլար: Տարվա արդյունքներով ընկերությունը կրել է 80 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Share