Բաժին. Բիզնես

Ամանորյա ակցիա «ԱրմենՏել»-ից

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար Ամանորյա ակցիայի անցկացման մասին։

Ընկերությունից հայտնում են, որ ակցիայի շրջանակում մինչև 2014թ.–ի հունվարի 15-ը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բջջային հեռախոս ձեռք բերելու դեպքում ընկերությունը բաժանորդին կնվիրի 2014  անվճար  ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ, որոնք կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։

«Ամանորի նախաշեմին մենք ավելացրել ենք հեռախոսների տեսակները Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում և որոշել ենք մատուցել յուրահատուկ նվեր շարժական կապի բաժանորդներին։ Գնելով հեռախոս՝ բաժանորդը նվեր կստանա  անվճար  ներցանցային րոպեներ կամ  մեգաբայթեր։ Ընկերության անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բաժանորդների Ամանորն  ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ նրանք առավելագույնս գոհ լինեն մեր պարզ և հասարակ ծառայություններից, որոնք ստեղծված են հատուկ իրենց համար», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծառայության, ինչպես նաև հեռախոսների տեսակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։

Share