Բաժին. Բիզնես

Carrefour-ը մտադիր է Եվրոպայում գնել 127 առևտրային կենտրոն

Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը մտադիր է Եվրոպայում գնել շուրջ 127 առևտրային կենտրոն: Reuters-ը գրում է, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 2,7 մլրդ եվրո:

Առևտրային կենտրոնները հիմնականում գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում:

Սպասվում է, որ Carrefour-ը այս 127 առևտրային կենտրոնները կմիավորի իր 45 սուպերմարկետների հետ՝ մեկ ընդհանուր բզինես-կառուցվածքում:

Նշենք, որ 2011 թվականից Carrefour-ը մեկնարկել է ցանցի ընդլայնման ծրագիր:

Carrefour-ը մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ցանցերից մեկն է աշխարհում:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Carrefour-ը գրանցել է շահույթի շուրջ 5% աճ՝ առավելապես շնորհիվ Ֆրանսիայում գործող բիզնես-միավորների եկամտաբերության աճի: Ցանցի կիսամյակային շահույթը բացարձակ արտահայությամբ կազմել է 766 մլն եվրո:

Նշենք, որ Ֆրանսիային բաժին է ընկնում Carrefour-ի վաճառքի համախառն ծավալի շուրջ 40%-ը:

Carrefour-ը հիմնադրվել է 1958 թվականին:

Share