Բաժին. Բիզնես

Orange-ը սահմանել է Սիրիա զանգահարելու նոր սակագին

Orange-ը Հայաստանում բնակվող սիրիահայերին հնարավորություն է տալիս Սիրիայում բնակվող իրենց բարեկամների ու ընկերների հետ կապի մեջ լինել մատչելի սակագնով. վերջիններս կարող են ձեռք բերել Սիրիա զանգահարելու 15 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ՝ ընդամենը 1000 դրամով: Րոպեների փաթեթներ ձեռք բերելիս բաժանորդները րոպեի համար միջինում 30%-ով պակաս կվճարեն:

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել այժմ Հայաստանում բնակվող և երբեմն դժվար իրավիճակում գտնվող սիրիահայերին զանգահարել Սիրիայում գտնվող իրենց մտերիմներին մատչելի սակագնով: Մենք գիտենք, թե նրանց համար որքան կարևոր է կապի մեջ լինել իրենց ընկերների ու ընտանիքների հետ, նորություններ ստանալ նրանցից: Ավելին, սա ոչ թե ժամանակավոր լուծում է, այլ մշտական առաջարկ», – ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են փաթեթն ակտիվացնել՝ հավաքելով *111*34# հեռախոսի էկրանին կամ ուղիղ իրենց սմարթֆոնից՝ “My Orange” բջջային հավելվածի միջոցով:

Փաթեթում ներառված րոպեները կարող են օգտագործվել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:

Միջազգային րոպեների փաթեթների մասին ավելին՝ այստեղ:

Share