Բաժին. Բիզնես

Facebook-ը կցուցադրի գովազդային հոլովակներ

Մոտ ապագայում Facebook-ը կսկսի ցուցադրել գովազդային հոլովակներ, որոնցից սոցիալական ցանցի օգտատերերը չեն կարողանա «խուսափել». հնարավորություն կունենան միայն կարգավորել ձայնը: Facebook-ից հայտնում են, որ գովազդային հոլովակները կցուցադրվեն սահմանափակ քանակությամբ և «անհարմարություններ չեն առաջացնի»:

Ամերիկյան Morgan Stanley բանկի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ գովազդային հոլովակների տեղադրման շնորհիվ Facebook-ը կապահովի ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ:

Share